Կահիրեում ուղղափառ եկեղեցու մոտ պայթյուն է տեղի ունեցել. կա 5 զոհ

14:15 • 11.12.16

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Սուրբ Մարկոս ղպտիական ուղղափառ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցվել է առնվազն 5 զոհ, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն:


Աղբյուրը հաղորդում է նաև 10 տուժածի մասին: Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնությունը: Պարզվում են տեղի ունեցածի մանրամասները:


Նշվում է, որ ներկայում դեռևս որևէ կազմակերպության կամ խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: