Մակեդոնիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

12:38 • 11.12.16

Մակեդոնիայում  այս առավոտ մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները. այս մասին գրում է telegraf.mk-ը:

Ընտրությունների ընթացքին հետևում է ավելի քան 3000 դիտորդ:

Ընտրություններում հիմնական պայքարը ծավալվում է երկրի իշխող «Ներքին հեղափոխական Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցության» և ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջև: