«Նուբարաշենում» սառնամանիք է. փաստաբանի այս պնդումներին ՔԿՀ-ից պատասխանում են՝ վառարանով են տաքացնում

17:43 • 11.12.16

Թե՛ «Նուբարաշեն», թե՛ «Վարդաշեն» ՔԿՀ-ում առանձնատեսակցությունների սենյակներում, ըստ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, սառնամանիք է:

«Իսկ  քննչական գործողությունները շատ ժամանակ լինում են անհետաձգելի, որոնք կարող են տևել ժամեր, և կողմերը ստիպված են լինում իրենց առողջության հաշվին ուղղակի դիմանալ»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն այս առնչությամբ  Tert.am –ին հայտնեց.«Վառարաններով տաքացվում է: Ուղղակի, քանի որ Նուբարաշենի ներքևի հարկ է, այնտեղ մի քիչ դժվար է տաքանում, հատակն էլ մետլախ է»: