Գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են Անտարկտիդայի հսկայական խառնարանի ներսը
Գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են Արևելյան Անտարկտիդայում գտնվող հսկայական սառցե խառնարանի ներսը, ասվում է Nature Climate Change ամսագրում հրապարակված զեկույցում:
Նշվում է, որ առաջին անգամ խառնարանը նկատվել է 1989 թվականին արբանյակների միջոցով, սակայն լայն հասարակությանը ներկայացվել է այն ժամանակ, երբ գիտնականները ենթադրել են, որ այն գոյացել է երկնաքարի անկման արդյունքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ խառնարանի խորությունը 3 մետր է, իսկ ներսում երեք մուլեն կա` նեղ ուղղահայաց հորան, որոնք գոյացել են սառցադաշտի քայքայման ընթացքում:
Նշվում է, որ սովորաբար այդպիսի քայքայումները նվազում են ձյան տեսքով տեղումների և սառը քամիների հետևանքով, սակայն դա կարող է տեղի չունենալ վերջին տարիների ընթացքում աշխարհում բարձրացող ջերմաստիճանի պատճառով:
Գիտնականների կարծիքով` չնայած մոտ ապագայում շելֆի մասնատում չի սպասվում, հետազոտությունը ցույց է տալիս, որ Անտարկտիդան շատ ավելի խոցելի է դարձել կլիմայի փոփոխությունների հանդեպ, քան համարվում էր անցյալում: Անտարկտիդայի սառույցների հալչելը կարող է բարձրացնել ծովի մակարդակը տասնյակ մետրերով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անտարկտիդայի ամենախոցելի սառցադաշտերից մեկում ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) գիտնականները 112 կիլոմետր երկարությամբ ճեղք են հայտնաբերել:










