Երգիչներ Պոտապն ու Նաստյա Կամենսկիխը պատրաստվում են ամուսնանալ. լրատվամիջոցներ
Մշտապես դուետով հանդես եկող հայտնի կատարողներ Պոտապն ու Նաստյա Կամենսկիխը համագործակցում են արդեն 10 տարի, և այս ընթացքում դեղին մամուլն աստղերին մեկ անգամ չէ, որ «ամուսնացրել» է:
Սակայն, ինչպես նշում է kp.ru-ն, Պոտապը, այնուամենայնիվ, ամուսնության առաջարկ է արել թխահեր գեղեցկուհուն:
Հայտնի է, որ նախկինում ռեփերն ամուսնացած է եղել: Սակայն իր իսկ պնդմամբ՝ նա արդեն 2 տարի է, ինչ ամուսնալուծված է:
Աղբյուրը մանրամասնում է, որ դուետի մասնակիցները ծրագրել էին ամուսնանալ այս ամառ, սակայն Կամենսկիխը կոտրել էր ոտքը, ինչից հետո հարսանիքը հետաձգվել էր:
Նշվում է նաև, որ Պոտապի մայրը վերջերս հարցազրույց էր տվել ԶԼՄ-ներին՝ մանրամասնելով, որ երգչուհին արդեն իրենց ընտանիքի անդամն է:










