Հայտնի են Հոլիվուդի ամենասիրված հերոսուհիների անունները

13:38 • 13.12.16

Հարի Փոթերի մասին ֆիլմերի գլխավոր հերոսուհին` Հերմիոնա Գրենջերը, դարձել է Հոլիվուդի ամենասիրված հերոսուհին: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը` հղում անելով հարցմանը, որին մասնակցել են դերասաններ, ռեժիսորներ ու կինոարդյունաբերության այլ ներկայացուցիչներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ հարցվողներին խնդրել են ասել ամենասիրելի մտացածին կանացի կերպարը: Արդյունքում ստացված ցուցակը ներառում է 50 անուն, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է անգլիացի դերասանուհի Էմմա Ուոթսոնի խաղացած կերպարը` Հերմիոնա Գրենջերը:

Կայքի հաղորդմամբ` ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է «Աստղային պատերազմների» արքայադուստր Լեան, որի դերը խաղացել է Քերի Ֆիշերը: Երրորդ տեղում հայտնվել է «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը» սերիալի գլխավոր հերոսուհի Բաֆի Սամերսը, որի դերը խաղացել է Սառա Միշել Գելարը:

Նշվում է, որ վարկանիշում ներառվել է նաև «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի հերոսուհի Միրանդա Պրիստլին (Մերիլ Սթրիփ), «Գաղտնի նյութեր» սերիալի հերոսուհի Դանա Սկալլին (Ջիլիան Անդերսոն), այլք:

Հայտնի են Հոլիվուդի ամենասիրված հերոսուհիների անունները