Հրապարակվել է «Ֆորսաժ-8»-ի առաջին պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)

18:02 • 13.12.16

Հրապարակվել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 8-րդ մասի պաշտոնական թրեյլերը: Ինչպես արդեն հայտնի էր դարձել ֆիլմի ֆեյբուքյան էջի հաղորդագրությունից, The Fate of The Furious խորագրով ֆիլմը էկրաններին կհայտնվի 2017-ի ապրիլի 14-ին:

Ֆիլմի նոր մասի գործողությունները տեղի են ունենալու Կուբայում և Նյու Յորքում: Թրեյլերում հերոսները երթևեկում են Dodge Challenger, Jaguar F-Type, Mercedes-AMG GT, Lamborghini Murcielago մակնիշի սուպերքարերով:

«Ֆորսաժ-8»-ում կրկին նկարահանվել են Դուեյն Ջոնսոնը, Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը, ինչպես նաև Ջեյսոն Սթեթհեմը, Շարլիզ Թերոնը և  Հելեն Միրենը:

 

 


  

 

 

 

Հրապարակվել է «Ֆորսաժ-8»-ի առաջին պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)