Lamborghini-ն պատրաստվում է ներկայացնել V12 շարժիչով համալրված նոր մոդել (տեսանյութ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Lamborghini ընկերությունը հրապարակել է նոր տեսանյութ, որով ակնարկել է V12 շարժիչով համալրված նոր Aventador-ի սպասվելիք պրեմիերայի մասին:
Ինչպես նշում է motor.ru-ն, տեսանյութում ներկայացվում են իտալական ավտոբրենդի մի շարք հայտնի մոդելներ, իսկ ամենավերջում սպասվելիք նորույթի ակնարկն է արվում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Aventador-ի նոր տարբերակի մասին տեղեկությունները սկսել են շրջանառվել 2016թ. կեսերից, սակայն Lamborghini-ն դեռևս որևէ մանրամասն չի ներկայացրել:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ սուպերքարը համալրված կլինի ավելի հզոր 6.5 լ աշխատանքային ծավալով V12 շարժիչով:
Ենթադրվում է, որ դրա պրեմիերան կայանալու է Դետրոյթում մեկնարկելիք ավտոշոուի շրջանակում:










