Մահացել է դերասան Ալան Թիկը

06:26 • 14.12.16

69 տարեկան հասակում մահացել է կանադացի դերասան Ալան Թիկը, հաղորդում է The Holywood Reporter-ը:

Նշվում է, որ նա հայտնի է 1980-ականների «Հասակի խնդիրը» սիթքոմից: Նա նաև հանդիսանում է R&B-երգիչ Ռոբին Թիկի հայրը:

Թիկի գործակալը հայտնել է, որ դերասանին սրտի կաթվածով տեղափոխել են հիվանդանոց, եր նա որդու հետ հոկեյ է խաղացել:

Տղամարդուն հոսպիտալացրել են, սակայն նա մահացել է:

 

 

Մահացել է դերասան Ալան Թիկը