Հրապարակվել է Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել անգլո-ամերիկացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» նոր ֆիլմի առաջին ամբողջական թրեյլերը, որը հրապարակվել է Warner Bros. Pictures ընկերության յութուբյան էջում:
Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, կինոնկարը նվիրված է Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած դեպքերին: Այն պատմում է Ֆրանսիայի Դյունկերկ քաղաքից դաշնային զորքերի տարհանման մասին:
Ժապավենում նկարահանվել են Քեննեթ Բրանան, Թոմ Հարդին, Կիլիան Մերֆին, Մարկ Ռայլենսը, Ջեյմս Դ'Արսին, Հարի Սթայլզը:
Ինչպես հայտնի է, «Դյունկերկ» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2017-ի հուլիսի 21-ին: Սա Նոլանի առաջին լիամետրաժ ֆիլմն է «Ինտերստելլերից» (2014) հետո:










