Հայտնի են 2016 թվականին Google-ում ամենաորոնված աստղերը

14:27 • 14.12.16

Ամերիկյան Google կորպորացիան հայտնել է դերասանների ու երաժիշտների անունները, որոնց համացանցի օգտատերերն ամենաշատն են որոնել 2016 թվականին:

ET Online-ի հաղորդմամբ` ամենաորոնված դերասանների վարկանիշը գլխավորել է Բրեդ Փիթը, իսկ դերասանուհիների վարկանիշը` արքայազն Հարիի ընկերուհի Մեգան Մարքլը:

Նշվում է, որ ամենահայտնի երգչուհի է ճանաչվել Բեյոնսեն, իսկ նրա Formation կատարումը գլխավորել է երգերի վարկանիշը:


Հիշեցնենք, որ Google-ի օգտատերերի` ամենաշատ որոնված սելֆիների ցուցակում «հաղթող» են ճանաչվել Քիմ Քարդաշյանի սելֆիները:

 

 

Հայտնի են 2016 թվականին Google-ում ամենաորոնված աստղերը