Ես բանան չեմ ներկրել ու չեմ ներկրում. Սամվել Ալեքսանյան

20:37 • 15.12.16

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է լուրերը, թե ինքն արդեն բանան է ներկրում:

Tert.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց. «Ես բանան չեմ ներկրել, չեմ ներկրում…»:

Պատասխանելով դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ շուկայում հայտնված երկրորդ խոշոր բանան ներկրողը հենց ինքն է, Սամվել Ալեքսանյանը կրկնեց. «Չէ, չէ… Մտադրություն էլ չունեմ»:

Մամուլի հրապարակումների համաձայն վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան, կարծես, պատճառ է դարձել, որ հայաստանյան մեկ այլ ընկերություն, բանան ներկրի: Բանանի նոր ներկրողը, ըստ լուրերի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր գործարար Սամվել Ալեքսանյանն է, ով իր առևտրային ցանցերում է սկսել իր ներմուծած բանանի վաճառքը: