Զինված գրոհայինների դուրսբերումը Հալեպից (ուղիղ միացում)

13:52 • 15.12.16

Սիրիայում պատրաստվում են Արևելյան Հալեպից դուրս բերել զինյալ խմբավորումների անդամներին, գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:

Ըստ ռուսական աղբյուրի` պատրաստությունները տարվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:


Նախատեսվում է, որ գրոհայինները Հալեպից դուրս կբերվեն հատուկ միջանցքով՝ Իդլիբի ուղղությամբ:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը գործընթացին հետևում է հատուկ տեսախցիկների և անօդաչու սարքերի միջոցով:

Նշենք, որ գրոհայինները Հալեպի արևելյան շրջանները պետք է լքեին դեռևս նախօրեին, սակայն վերջիններս վերախմբավորվել և նոր հարձակում էին պատրաստել սիրիական բանակի դեմ: Բարեբախտաբար, բանակին հաջողվել է հետ մղել դավադիր հարձակումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներից։