Սիրիական բանակը Հալեպի բոլոր թաղամասերից դուրս է մղել գրոհայիններին

20:50 • 15.12.16

Հալեպում սիրիական բանակը շարունակական գրոհների արդյունքում դուրս է մղել գրոհայիններին՝ նրանց կողմից վերահսկվող բոլոր թաղամասերից: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ Գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:

«Սիրիական բանակը մարտերի ընթացքում ավելի քան 900 գրոհայինների է ոչնչացրել, ինչպես նաև տասնյակ միավոր ծանր սպառազինման տեխնիկա», - ընդգծել է նա:

Պոզնիխիրը հավելել է, որ ավելի քան 3000 գրոհայիններ ինքնակամ դուրս են եկել Հալեպից, նրանց մեծամասնությունը համաներում է ստացել:

Հինգշաբթի ավելի վաղ ՌԴ Գլխավոր հրամանատարության ղեկավարը հայտարարել էր, որ արևելյան Հալեպից գրոհայիններին և նրանց ընտանիքի անդամներին դուրս բերելու համար հումանիտար միջանցք էր ստեղծվել: