Ներկայացվել է Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կոնցեպտուալ դիզայնը (լուսանկարներ)
Ամերիկյան Գլենդեյլում ներկայացվել է քաղաքում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կոնցեպտուալ դիզայնը, գրում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ շինությունն արտաքնապես պետք է հիշեցնի Հայաստանին բնորոշ լեռնային լանդշաֆտը:
Հայտնի է, որ դիզայներական լուծումների մշակումը վստահվել է Alajajian-Marcoosi Artchitects ընկերությանը, որն էլ կոնցեպտուալ լուսանկարների միջոցով ներկայացրել է, թե ինչպես են կառույցի ներսում իրար հետ կապվելու ցուցասրահները, ուսուցողական կենտրոնները, փոքրիկ թատրոնը, պահոցն ու դասասենյակները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հայ-ամերիկյան թանգարանը նպատակ է հետապնդելու ամերիկյան իրականության մեջ ևս մեկ անգամ ցույց տալ, թե որքան բազմազան է ԱՄՆ էթնիկ և մշակութային կյանքը՝ ընդգծելով հայկական տարրի կարևորությունը:













