Կասպից ծովում էստակադայի փլուզման հետևանքով Ադրբեջանի 10 նավթագործ կորած է համարվում
Ադրբեջանում 10 նավթագործ անհայտ կորել է Կասպից ծովում գտնվող նավթի հավաքման №3 կետում էստակադայի փլուզման հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն:
«Դեկտեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը 5:00-ին, նավթի հավաքման №3 կետում ուժեղ քամու պատճառով (վայրկյանում 41 մետր) ծովն են ընկել 150 մետր երկարությամբ էստակադայի մասերը: Միջադեպի հետևանքով, ըստ նախնական տվյալների, անհայտ կորած է համարվում 10 մարդ», — հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):
SOCAR-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկա պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Ադրբեջանի պետական նավթային ընկերության, Արտակարգ իրավիճակների նախարարության և «Ազնեֆտ» (Азнефть) ընկերության ղեկավարությունը գտնվում է դեպքի վայրում:










