«Իշխան Բարսեղյանի գլխին սարքել են, բա կաշառք վերցնողը վարձով կապրե՞ր». դատավորի մորեղբայր

15:52 • 15.12.16

 

Իշխան Բարսեղյանի գլխին սարքել են, սա պատվեր է։ Այս մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց 1000$ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի քեռին՝ Ժորա Սարբազյանը։

«Վաղուց ընկել են Իշխան Բարսեղյանի հետևից, հա ծեծկել են,հա ծեծկել են ամեն հարցում»։

Պատասխանելով հարցին, թե ում կողմից կարող է պատվեր լինել, Ժորա Սարբազյանը տվեց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը. «Պատվերն ամենավերևից է՝ սկսած Մկրտումյանից։ Ամեն ինչ նրա արածն է,ինքը կերել է,փոքրերին ծեծկել է»։

Իշխան Բարսեղյանի քեռին ասաց, որ եթե կոռուպցիայի դեմ են պայքարում, ապա թող սկսեն «խոշորներից». «Եթե Իշխան Բարսեղյանը կաշառք վերցնող լիներ, ինչու էր վարձով ապրելու»։

Նշենք, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր  1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի( կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով: Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը: