Թերթոսկով նկարազարդման տեխնիկա, որը հեքիաթային տեսք է հաղորդում իրերին (տեսանյութ)

08:40 • 15.12.16

Ճապոնական Կանաձավա քաղաքում արտադրվում է երկրի թերթոսկու մոտ 99 տոկոսը, և այնտեղ մինչ օրս գործածվում են արտադրության ավանդական մեթոդները:

Boredpanda-ի հաղորդմամբ` ընդամենը 0,0001 միլիմետր հաստությամբ թերթոսկին սովորաբար օգտագործվում է ձեռքով պատրաստված անոթների և շինությունների զարդանախշերի նկարազարդման համար:

Նշենք, որ թերթոսկու ստեղծման տեխնիկան բարդ և լարված գործընթաց է, և կա դրա արտադրության երեք տարբերակ: Առաջին` պատմական տարբերակի դեպքում մարդիկ ձեռքով ծեծում են ոսկին` այն վերածելով շատ բարակ թերթերի: Երկրորդ տարբերակի դեպքում ոսկու դարսը տեղադրվում է ավտոմատացված մուրճի տակ, որը հասցնում է հարվածները, սակայն դարսը պտտեցնում է մարդը: Երրորդ` ամենաժամանակակից մեթոդը, որի միջոցով արտադրվում է ամենաորակյալ թերթոսկին, կիրառվում է Գերմանիայում և Իտալիայում. ավտոմատացված մուրճի տակ գտնվող ոսկու դարսը պտտեցնում է ռոբոտը:

 

Թերթոսկով նկարազարդման տեխնիկա, որը հեքիաթային տեսք է հաղորդում իրերին (տեսանյութ)