Գրանադան ճանաչվել է Իսպանիայի ամենագեղեցիկ քաղաքը

20:52 • 15.12.16

Իսպանացիները սիրում են Գրանադա քաղաքը, ինչի մասին վկայում են ազգային քվեարկության արդյունքները, որն անցկացրել է իսպանական զբոսաշրջային ուղղությունների գնահատմամբ զբաղվող Sitios de España կայքը:

Ինչպես հայտնում է Euromag-ը, քվերակությունն անցկացվել է մի քանի շաբաթվա ընթացքում: Facebook սոցցանցի օգտատերերին առաջարկվել է ընտրել երկրի ամենագեղեցիկ քաղաքը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Գրանադան:

Մի քանի ընտրական փուլեր անցնելով` Գրանադան կիսաեզրափակիչ փուլում է հայտնվել Կարտախենային հետ: Եզրափակչում Գրանադան մրցակցել է Կորդովայի հետ: