Instagram-ի օգտատերերի թիվը գերազանցել է 600 մլն-ը
Instagram սոցիալական ցանցի ամենամսյա ակտիվ օգտատերերի քանակը գերազանցել է 600 մլն-ը: Газету.Ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Վերջին կես տարում սոցցանցին ավելի քան 100 մլն օգտատեր է միացել: Նշվում է, որ դա սոցցանցի պատմության մեջ ամենաարագ աճն է:
Վերջին երկու տարում Instagram-ի օգտատերերի թիվը մեծացել է կրկնակի անգամ` 300 մլն-ից դառնալով 600 մլն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծառայությունում ինքնաջնջվող լուսանկարների ծառայություն է հայտնվել:










