Թայվանում հրապարակայնորեն պատժել են իրավախախտին՝ ջարդուփշուր անելով նրա Lamborghini-ն (տեսանյութ)
Թայվանի իշխանությունները ցուցադրաբար ջախջախել են խախտում իրականացրած քաղաքացու Lamborghini Murcielago ավտոմեքենան:
Gazeta.ru-ի հաղորդմամբ` 2013 թվականին ավտոմեքենան առգրավվել է ավիաընկերության աշխատակցից այն պատճառով, որ փոխադրամիջոցի վրա այլ ավտոմեքենայի համարանիշ է տեղադրված եղել:
Թայվանի օրենքների համաձայն` առգրավված ավտոմեքենան անհնար է վաճառել ամբողջությամբ կամ մասերով, այդ իսկ պատճառով այն ոչնչացվել է: Ոչնչացման գործընթացը տեսագրվել և ցուցադրվել է կենտրոնական հեռուստաալիքներով, որպեսզի խախտողներն իմանան իրենց սպասվող պատժի մասին:
Նշվում է, որ կռունկի միջոցով սուպերքարը մասերի է բաժանվել:










