Mortal Kombat-ի աֆրիկյան տարբերակի թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

12:15 • 15.12.16

Համացանցի օգտատերերն ուրախությամբ են ընդունել Mortal Kombat ֆիլմի աֆրիկյան տարբերակի թրեյլերը, որը հրապարակվել է Facebook-ում:

Lenta.ru-ն գրում է, որ Facebook-ի օգտատերերը մեկնաբանություններում նշել են նկարահանումների և օպերատորական աշխատանքի վարպետության, ինչպես նաև տպավորիչ հատուկ էֆեկտների մասին: Որոշ օգտատերեր ենթադրել են, որ ֆիլմը ստեղծողները կարող են խնդիրներ ունենալ հեղինակային իրավունքների պատճառով:

Նշվում է, որ ֆիլմը նկարահանել է գանական Kumawood կինոստուդիան, և բոլոր դերասանները խոսում են տեղական չվի բարբառով: Ռեմեյքի սյուժեն ամբողջությամբ պատճենվել է օրիգինալ հոլիվուդյան ֆիլմից, որը թողարկվել է 1995 թվականին:

 

Картинки по запросу Трейлер африканского ремейка Mortal Kombat стал хитом сети

Mortal Kombat-ի աֆրիկյան տարբերակի թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)