Հրապարակվել է Մոսկվայում ահաբեկչությունների շարք ծրագրած անձանց ձերբակալման տեսագրությունը (տեսանյութ)

15:38 • 15.12.16

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Մոսկվայի տարածքում ահաբեկչություններ ծրագրած դիվերսիոն-ահաբեկչական խմբի չորս անդամների ձերբակալության տեսագրությունը: Հատուկ գործողության տեսագրությունը հրապարակվել է Lenta.ru կայքում:


ԱԴԾ-ի ունեցած տվյալների համաձայն՝ գրոհայիններն ահաբեկչական հարձակումները նախապատրաստում էին ԻՊ-ի՝ Թուրքիայում գտնվող ղեկավարներից մեկի ուղիղ հրահանգով:


Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Մոսկվայում ձերբակալվել է ահաբեկչական խմբի 4 անդամ, որոնց տների խուզարկության ժամանակ առգրավվել են կիրառման համար արդեն պատրաստ ինքնաշեն պայթուցիկ նյութեր, զենք, ինչպես նաև մեծ հզորությամբ պայթուցիկ նյութի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ:


Ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամները Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներ են։