Billboard-ը Մոցարտի CD-ն տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակ է ճանաչել

16:53 • 15.12.16

Թեև թվային տեխնոլոգիաների զարգացման պատճառով ձայնասկավառակները գնալով ավելի քիչ պահանջարկ են վայելում, այնուհանդերձ՝ CD-ները դեռևս գնորդներ ունեն:


Ինչպես նշում է billboard.com-ը, այս տարի ամենաշատ քանակությամբ վաճառված CD-ների ցանկը գլխավորում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունների նոր հավաքածուն՝ Mozart 225: The New Complete Edition-ը:


Աղբյուրը մանրամասնում է, որ թողարկվելուն հաջորդած առաջին 5 շաբաթվա ընթացքում վաճառվել է ձայնասկավառակի 1.25 մլն օրինակ:


Նշվում է, որ CD-ն, որում ներառված են հանճարեղ կոմպոզիտորի բոլոր ստեղծագործությունները, թողարկվել է Universal Music Group-ի կողմից և ունի 240 ժամվա տևողություն:


Հայտնի է, որ Mozart 225: The New Complete Edition-ը նվիրված է տաղանդաշատ ավստրիացու մահվան 225-րդ տարելիցին:

 

Billboard-ը Մոցարտի CD-ն տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակ է ճանաչել