Պուտինի այցի առիթով ճապոնական դպրոցներում բորշչ են պատրաստել

14:29 • 15.12.16

Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հյուրընկալել պատրաստվող ճապոնական Նագատո քաղաքի բոլոր դպրոցների ճաշարաններում ՌԴ նախագահի այցի առթիվ ավանդական սլավոնական բորշչ և կարկանդակներ են պատրաստվել, հաղորդում է «Интерфакс»-ը:

Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի սպասվելիք հանդիպումը լուսաբանելու նպատակով ժամանած լրագրողներին առաջարկել են ճաշակել վաֆլի և կանաչ թեյ, ինչպես նաև մանդարինով ու բրնձի ալյուրով պատրաստված ճապոնական աղանդեր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մի քանի անգամ իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ Պուտինի այցից հետո Ճապոնիան կարող է մեղմել իր դիրքորոշումը ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում:


Երկու երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ տնտեսական կապերի զարգացման, վիզային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև վիճելի տարածք համարվող կղզիների խնդիրը: