ՌԴ հատուկ ծառայություններն ահաբեկչական ակտեր են կանխել Ռոստովի մարզում և Ղրիմում

16:50 • 15.12.16

ՌԴ հատուկ ծառայությունները վերջին շրջանում ահաբեկչական ակտեր են կանխել Ռոստովի մարզում և Ղրիմում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` մեջբերելով Հարավային դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Ուստինովի խոսքերը:

«Վերջին շրջանում Ռոստովի մարզում և Ղրիմի Հանրապետությունում կանխվել են ահաբեկչական ակտեր, որոնք ուղղված են եղել մարդկանց կուտակման վայրերի, կենսապահովման և ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին»,- հայտնել է Ուստինովը Հարավային դաշնային շրջանի տարածաշրջանների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Մոսկվայի տարածքում ծրագրված ահաբեկչությունների շարքը և հրապարակել գործողության տեսագրությունը: