Պատգամավորներն ու լրագրողները ձնագնդի են խաղում (տեսանյութ)
Ազգային ժողովի այգում լրագրողներն ու պատգամավորները ձնագնդի են խաղում:
Պատգամավորներից ամենաակտիվը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ու Մարգարիտ Եսայանն են:
Հովհաննես Սահակյանն անգամ ձնագնդիով խփեց այդ ճանապարհով անցնող «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ու խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ նրանց այսկերպ հրավիրելով մասնակցել խաղին, սակայն վերջիններս շտապեցին իրենց աշխատասենյակներ:
Լրագրողները հրավիրեցին նաև այդտեղով անցնող հանրապետական Գագիկ Մելիքյանին, սակայն վերջինս ասաց, որ շտապում է, գործեր ունի:













