54 ահազանգ է ստացվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում, դրանցից 10-ը դարձել է հաղորդում. Արփինե Սարգսյան

12:51 • 26.10.26

54 ահազանգ է ստացվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: 

«Այդ բոլոր ահազանգերը ստուգվել են, դրանցից 10-ը դարձել է հաղորդում։ Սա այսօրվա թարմացված տեղեկությունն է։ Հիմնականում ահազանգերը եղել են քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու և այլնի վերաբերյալ։ Ունենք նաև մեկ ընտրակաշառքի դրվագ, որը պետք է ստուգվի բնականաբար, քանի որ քաղաքացու ահազանգ է, ոչ թե օպերատիվ աշխատանքի արդյունք։ Մենք բոլոր ահազանգերով նորից ենք անցնելու, ստուգելու»,– ասաց Սարգսյանը։

ՆԳ նախարարը շեշտեց` մոնիտորինգի տակ են նաև ԶԼՄ–ներում հրապարակված բոլոր նյութերը, հաղորդագրությունները։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ: