Բրիտանիայում թույլատրել են երեք ծնողներ ունեցող երեխաների ծնունդը

19:56 • 15.12.16

Սաղմնաբանության և արհեստական բեղմնավորման բրիտանական վարչությունը հավանություն տվել երեխայի ծնունդին` մեկ տղամարդուց և երկու կանանցից:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նման եղանակով առաջին երեխան կարող է լույս աշխարհ գալ 2017-ի վերջին: Բրիտանական վարչությունը նման գործընթացներ իրականացնելու համար արտոնագրեր կշնորհի հիվանդանոցներին և հաճախորդներին:

Երեք անձանց ԴՆԹ-ի կիրառումը թույլ կտա կանխել անբուժելի միտոքոնդրիալ հիվանդություններով լույս աշխարհ եկող երեխաների ծնունդը:

Միտոքոնդրիալ հիվանդությունների շարքին են դասվում գլխուղեղի գործառույթների խախտումը, մկանային դիստրոֆիան, սրտի առատները, կուրությունը, որոնք առաջանում են մայրական բջիջներում միտոքոնդրիումի թերությունների հետևանքով:

Երբեմն նման հիվանդությունները հանգեցնում են մահվան: Միտոքոնդրիալ հիվանդություններն ի հայտ են գալիս 4300 երեխայից մեկի մոտ: