Ամերիկյան ավիաուղիների 137 ուղևոր տեղափոխող օդանավում հրդեհ է բռնկվել էլեկտրոնային ծխախոտի պատճառով

22:59 • 16.12.16

Ամերիկյան Արկանզաս նահանգի Լիթլ-Ռոք քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաիթռ է հարկադիր վայրէջք կատարել: Նախնական տվյալների համաձայն` օդանավի անձնակազմը նման որոշում է կայացրել ինքնաթիռում ի հայտ եկած բռնկման պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Vesti.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի: Ինքնաթիռը Դալասից ուղևորվելիս է եղել Ինդիանապոլիս: Ենթադրվում է, որ բռնկման պատճառ է հանդիսացել ուղևորներից մեկին պատկանող էլեկտրոնային ծխախոստի անսարքությունը: Կրակն արագ մարել են:

Արտակարգ վայրէջքի պահին օդանավում 137 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է գտնվելիս եղել: Նրանցից ոչ մեկ չի տուժել: