Դամասկոսի ոստիկանական բաժանմունքում պայթյունն իրականացրել է 10-ամյա մահապարտ աղջիկը

20:35 • 16.12.16

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ոստիկանական բաժանմունքներից մեկում պայթյուն է որոտացել: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդել է սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալութունը` վկայակոչելով Դամասկոսի ոստիկանության աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել Միդան շրջանի ոստիկանական բաժանմունքի շրջանում: Հաղորդվում է պայթյունի հետևանքով մի քանի վիրավորների մասին:

Life.ru-ի տվյալներով` պայթյունն իրականացրել է 10-ամյա մահապարտ աղջիկը: Պայթյունի ժամանակ հենց նա է զոհվել, իրավապահ մարմինների վեց աշխատակիցներ վիրավորվել են: Ոստիկաններից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նշվում է, որ աղջիկը ռումբով փաթեթը բերել է ոստիկանական բաժանմունքի տարածք և թողել այն աղբամանի կողքին: Որոշ ժամանակ անց, երբ շենքին է մոտեցել հերթապահ ոստիկանների ավտոմեքենան, պայթուցիկ սարքը գործի է գցվել: