Արմավիրում Սերբիայի քաղաքացու վարած «Volvo»-ի հետ բախումից Volkswagen-ը շպրտվել է դաշտով անցնող առվակի մեջ. 1 կին է զոհվել, կա ծանր վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար Volvo մակնիշի NE 11 3 KE համարանիշի, Volkswagen Vento մակնիշի 31 ՍՏ 527 համարանիշի, Opel մակնիշի 35 AԼ 397 համարանիշի, Opel մակնիշի 34 ՏP 468 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Volkswagen-ը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ:
Դեպքի վայր են ժամանած փրկարարները Volkswagen միջից դուրս են բերել վարորդին, 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, ովքեր տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ էին, իսկ վթարի մեղավորը եղել է Սերբիայի քաղաքացին, ով Volvo բեռնատարով բախվել էր նշված ավտոմեքենաներին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բոլոր վարորդների, վիրավորի և մահացածի ամբողջական տվյալները։
Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում։










