Վերջին 24 ժամվա ընթացքում Հալեպից դուրս է բերվել 6.000 մարդ, որոնցից 3.000-ը՝ գրոհային. Reuters
Վերջին 24 ժամվա ընթացքում Հալեպի արևելյան շրջաններից դուրս է բերվել շուրջ 6.000 մարդ, որոնցից 3.000-ը զինյալ գրոհայիններ են: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Ռուսաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ գրոհայինների դուրս բերումը կշարունակվի նաև առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։
Դեկտեմբերի 15-ին սիրիական Կարմիր Մահիկի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբն իրենց ընտանիքների հետ ավտոբուսներով և շտապօգնության մեքենաներով դուրս են բերվել Հալեպի տարածքից:










