Պամելա Անդերսոնը կոչ է արել մորթյա բաճկոնները փոխարինել էկոլոգիական անալոգներով
Կանադացի դերասանուհի, մոդել, Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ Պամելա Անդերսոնը կոչ է արել հետևել իր օրինակին և կրել բնական մորթու էկոլոգիկ փոխարինիչով բաճկոններ:
«Իմ առաջին նախագիծը եղել է բնական մորթի կրելու դեմ: Ռուսաստանում ես էկոմորթի եմ կրում», – հայտնել է Անդերսոնը:
Նրա խոսքով` այդպիսի մորթին շատ տաք Է, ավելի գլամուրային և շքեղ, քան բնական մորթին, բնական մորթի կրելը հնաոճ և ձանձրալի է, և դրա մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա:
ТАСС-ի հաղորդմամբ` Անդերսոնը նաև կոչ է արել ավելի լուրջ վերաբերվել կլիմայի փոփոխությանը, ավելի քիչ միս ուտել, նվազեցնել պլաստիկի օգտագործումը և «գիտակցաբար» մտածել կենդանիների մասին:










