Հրազդան քաղաքի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Դեկտեմբերի 16-ին, ժամը 02.22-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտակայքում Mercedes մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել Mercedes E-320 մակնիշի 32 LP 458 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան:










