ԵՄ առաջնորդներն ընդամենը 20 րոպե են ծախսել Brexit-ի քննարկման համար. Guardian

17:03 • 16.12.16

Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ընդամենը 20 րոպե են ծախսել Brexit-ի քննարկման համար, հաղորդում է The Guardian-ը:

Պարբերականի հաղորդմամբ` այլ հրատապ հարցերի վերաբերյալ երկարաձգված բանակցությունների՝ այդ թվում փախստականների ճգնաժամի և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի պատճառով չեղարկվել է ընթրիքը, որի ժամանակ պետք է քննարկվեր Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից (այս գործընթացը կարճ կոչվում է Brexit): Դրա փոխարեն տեղի է ունեցել կարճատև քննարկում։

Աղբյուրը մանրամասնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեղարկել է պլանավորված մամուլի ասուլիսը` Լոնդոն վերադառնալուց առաջ մի քանի կարճ հայտարարություն անելով սիրիական ճգնաժամի վերաբերյալ:

Նշվում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն իրավիճակը նկարագրել է որպես «ոչ պաշտոնական քննարկում» Brexit-ի գործընթացի վերաբերյալ: