Նոր նշանակում կառավարությունում

18:38 • 16.12.16

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Նարեկ Գրիգորյանը  նշանակվել  է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

Այս մասին հայտնում է gov.am կայքը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Նարեկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։