Համացանցում հայտնվել է Քրիստոսի ծննդավայրը ցուցադրող համայնապատկերային տեսանյութ (լուսանկարներ, տեսանյութ)

12:50 • 16.12.16

Համացանցում համայնապատկերային տեսանյութ է հրապարակվել, որը նկարահանվել է Բեթղեհեմում գտնվող Սուրբ Ծննդյան տաճարում: Ըստ ավանդույթի՝ տաճարը կառուցվել է Հիսուս Քրիստոսի ծննդավայրում:

The Daily Mail-ի հաղորդմամբ` տեսահոլովակը ռեժիսոր Պերի Թեոյի` աստվածաշնչյան պատմություններն էկրանավորող շարքի մի մասն է, որում էքսկուրսիան անցկացնում է Դեննի Հերմանը:

«Սա Սուրբ երկրի ամենասուրբ վայրերից մեկն է», - ասում է Հերմանը:

Թեոն, իր հերթին, նշել է, որ տեսահոլովակը կարևոր կլինի ոչ միայն քրիստոնյաների, այլև պատմությամբ, ճարտարապետությամբ և աշխարհագրությամբ հետաքրքրվող մարդկանց համար: