Ջուլիա Ռոբերթսն առաջին անգամ կնկարահանվի հեռուստասերիալում
Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն իր 30-ամյա կարիերայի ընթացքում առաջին անգամ կմասնակցի հեռուստանախագծի՝ նկարահանվելով սերիալում:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 49-ամյա դերասանուհին կնկարահանվի «Այսօրն այլ կլինի» (Today Will Be Different) սերիալում, որը հիմնված է լինելու Մարիա Սեմփլի՝ այս աշուն հրատարակված նովելի վրա:
Նշվում է, որ «Հոլիվուդի սիրունիկին» վստահվելու է գլխավոր դերը: Ռոբերթսը մարմնավորելու է Էլեոնոր Ֆլուդին, որը որոշում է մեկ օրում անել այն ամենը, ինչ շարունակ հետաձգում էր:
Հետաքրքրական է, որ սերիալի գործողությունները ծավալվում են 24 ժամվա ընթացքում ու պատմում են ընդամենը 1 օրվա պատմություն:










