Ռուսաստանը և Ճապոնիան պետք է դադարեցնեն Կուրիլյան կղզիների հարցով պատմական պինգ-պոնգը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը և Ճապոնիան պետք է դադարեցնեն Կուրիլների վերաբերյալ տարածքային վեճը, քանի որ այս հարցի վերջնական կարգավորումը ձեռնտու է երկու երկրներին էլ, հաղորդում է РИА Новости-ն:
«Երեկ մենք խոսում էինք պարոն վարչապետի հետ, և ես կարդում էի հարավային Կուրիլների նախկին բնակիչների հուզիչ նամակները: Կարծում եմ` անհրաժեշտ է դադարեցնել այդ տարածքների հարցով պատմական պինգ-պոնգը»,- ասել է Պուտինը դեկտեմբերի 16-ին` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախագահի կարծիքով` պետք է հասկանալ, որ թե՛ Ճապոնիայի, թե՛ Ռուսաստանի հիմնարար շահերը պահանջում են վերջնական երկարատև կարգավորում:










