Ուկրաինայում ոստիկանները փրկել են կարապին սառցակալումից (տեսանյութ, լուսանկարներ)

16:29 • 16.12.16

Ուկրաինայի Վասիլկով քաղաքում երկու ոստիկան կանչից վերադառնալիս Ստուգնա գետի մոտ կասկածելի շարժ են նկատել: 


Ոստիկանները կանգ են առել, որպեսզի ստուգեն՝ արդյոք որևէ քաղաքացի չի հայտնվել սառույցի տակ, սակայն նկատել են կարապի, որը չի կարողացել ազատվել սառույցի «գերությունից»: Այս մասին գրում է ուկրաինական segodnya.ua կայքը:

Երիտասարդ կարապին, որը չի կարողացել չվել տաք երկրներ և մնացել է ցուրտ քաղաքում, ոստիկանները կփոխանցեն մասնագիտացված ֆերմերային տնտեսության: