Լոռու Գուգարք գյուղում փողոցում հայտնաբերվել է կնոջ դի

17:01 • 16.12.16

Լոռու մարզի Գուգարք գյուղում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, առավոտյան 9.25-ին «Շտապօգնությունից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Շինարարների փողոցի արձանի մոտ կնոջ դիակ կա:

Պարզվել է, որ մահացածը 1931 թվականին ծնված ՀՀ քաղաքացի է:

Այս մասին հաղորդում են ՀՀ լրատվության և ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարցին, թե ինչի՞ց է մահացել կինը, արդյո՞ք ցրտահարությունից, դեռ հնարավոր չի պատասխանել, քանի դեռ չկա դատաբժշկական փորձաքննություն:

Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը, Tert.am-ին հայտնեց, որ գիշերը նա դուրս է եկել տանից, երևի վատացել է, իսկ հարևանները չեն նկատել։ Ըստ գյուղապետի՝ կինը գյուղում եղբայր է ունեցել: