Մերկելը մեկնաբանել է ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ավելի վաղ Եվրոպական միության և Թուրքիայի միջև փախստականների հարցով կնքված համաձայնագրին՝ նշելով, որ փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի բոլոր ուղղություններով:
«Ինչ վերաբերում է ԵՄ-Թուրքիա համաձայնագրին, որը քննարկվել է համապարփակ ձևով, մենք նորից ընդգծել ենք, որ այն պետք է իրագործվի բոլոր ուղղություններով»,-մեջբերում է Ria.ru-ն Մերկելի խոսքերը:
Կանցլերը նաև հավելել է, որ ԵՄ երկրների առաջնորդները քննարկել են այլ պետությունների հետ նույնօրինակ համաձայնագրեր կնքելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ մարտին ԵՄ-ի և Թուրքիայի ղեկավարությունները համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի կարգավորման սկզբունքները: Գործարքի շրջանակում մարտի 20-ից անօրինական ներգաղթյալները, որոնք Հունաստան էին ժամանում, պետք է հետ վերադառնային Թուրքիա:
Անկարան համաձայնել էր ընդունել փախստականներին`ֆինանսական օգնություն ստանալու և ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման դիմաց:










