Ծեծկռտուք «Նուբարաշենի» հոգեբուժարանում
ՀՀ ոստիկանություն հաղորդում է ստացվել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում վիճաբանության մասին: Կա մարմնական վնասվածք ստացած անձ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: «Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»,-հավելեցին ոստիկանությունից:
Մանրամասներ, թե տուժածը հիվա՞նդ է, թե՞ հոգեբուժարանի անձնակազմից, ոստիկանությունից չեն հայտնում:










