«Անբացատրելի ցինիկ վերաբերմունք». ՀՀ գլխավոր հոգեբույժը` «Նուբարաշեն» հոգեբուժարանում ծեծկռտուք հրահրած անձանց մասին

18:27 • 16.12.16

«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի գլխավոր բժիշկ Սամվել Թորոսյանի հաղորդմամբ` նախօրեին կլինիկայում ծեծկռտուքը եղել է ոչ թե հիվանդների ու բուժանձնակազմի միջև, այլ դրսից եկած ինչ-որ երիտասարդների, որոնցից մեկը պետք է անցներ հոգեբուժական փորձաքննություն:

Tert.am-ի հետ զրույցում կլինիկայի ղեկավարը մանրամասնեց . «Զորակոչիկի հետ կապված եկել են իր ընկերները, չգիտեմ ովքեր են, իջել են ներքև, բժշկի են վիրավորել, ավագ քրոջը։

Ինչ-որ խուլիգանական վարքագիծ… անհասկանալի, անբացատրելի: Խփել են … ասում են` անգամ մեկի ձեռքին դանակ է եղել, ասում է՝ ոնց որ թմրանյութի ազդեցության տակ լինեին: Բայց որ առանց հիմք նման խուլիգանական վարք դրսևորել, նման ցինիկ վերաբերմունք...»,-ներկայացրեց ՀՀ գլխավոր հոգեբույժը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանություն այսօր հաղորդում էր ստացվել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում վիճաբանության մասին: