Վլադիմիր Պուտինը սակե է ըմպել և դրա վերաբերյալ խորհուրդ տվել

16:18 • 16.12.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիա կատարած այցի ընթացքում հասցրել է փորձել ավանդական տեղական խմիչքը` սակեն: Այս մասին նախագահը պատմել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինձ հաջողվել է փորձել միայն մեկ «տաք աղբյուր»` տեղական արտադրության սակե, որը կոչվում է «Արևելյան գեղեցկուհի»», - մեջբերում է Lenta.ru-ն Պուտինի խոսքերը:

Նախագահի խոսքով` ըմպելիքն իրեն դուր է եկել:

«Խորհուրդ եմ տալիս փորձել», - ասել է նա` հավելելով՝ «պետք է իմանալ չափը»: