Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Ռայան Ռեյնոլդսի աստղը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսը համալրել է այն հայտնիների շարքը, որոնք իրենց անվան աստղն ունեն Հոլիվուդի Փառքի ծառուղում:
Ինչպես նշում է Tatler-ը, բարեկազմ դերասանն աստղի բացման հանդիսավոր արարողությանն է ներկայացել ընտանիքի հետ: Ռեյնոլդսին ուղեկցել են կինը՝ 29-ամյա դերասանուհի Բլեյք Լայվլին, ու 2 մանկահասակ դուստրերը, որոնք, ի դեպ, առաջին անգամ են ներկայացվել հանրությանը:
Հետաքրքրական է, որ աստղի բացումից հետո 40-ամյա Ռեյնոլդսն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել կնոջը՝ նշելով, որ Բլեյքն իր հետ երբևէ կատարված լավագույն բանն է:




















