ԱՄՆ-ում մոտ 60 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:17 • 16.12.16

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ջեֆերսոն շրջանում ուժեղ ձնաբքի հետևանքով տեղական ժամանակով ժամը 16:00-ին խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով համարյա 60 ավտոմեքենա է բախվել:

Pennlive-ի հաղորդմամբ` առատ ձյան հետևանքով ավտոմոբիլային մայրուղին վերածվել է սահադաշտի, ինչը և դարձել է ՃՏՊ-ի պատճառ: Վթարի է ենթարկվել մոտ 40 ուղևորատար ավտոմեքենա և մոտ 20 բեռնատար:

Նշվում է, որ մայրուղու երթևեկությունը դադարեցվել է: Փրկարարները մայրուղին մաքրում են ջարդված ավտոմեքենաներից: Միջադեպի հետևանքով լուրջ վնասվածքներով տուժածներ չկան: