Ասանժը չի բացառել, որ ռուսները կարող են ազդած լինել ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա

14:00 • 16.12.16

Սկանդալային նյութեր հրապարակող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի բացառում, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության փաստաթղթերի տարածման մեջ կարող է դեր ունենալ Ռուսաստանը: Այս մասին գրում է segodnya.ua կայքը: 

Նշենք, որ The Hill-ն ու մի շարք այլ ԶԼՄ-ներ ստացել էին փաստաթղթերը Guccifer 2.0 անվամբ հաքերից կամ հաքերային խմբից: Ասանժը հավաստիացրել է, որ նա տեղյակ չէ, թե ովքեր են Guccifer 2.0-ը:


Նա չի բացառել, որ այդ հաքերային խմբի կողմից կազմակերպված տեղեկությունների տարածումը կարող է լինել ռուսների ձեռքի գործը:

«Ներկա պահին մենք չգիտենք, թե ովքեր են նրանց ետևում կանգնած: Շատ հավանական է, որ դա ռուսներն են»,- ասել է Ասանժը:


Սկանդալային կայքի հիմնադիրը նաև ընդգծել է, որ իրենց կայքը երբևէ չի ստացել նյութեր որևէ պետության իշխանություններից:


Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Կենտրոնական հետախուզական վարչությունն իր գաղտնի զեկույցում եկել է եզրահանգման, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին՝ Դոնալդ Թրամփին հաղթանակի հասնելու հարցում օգնելու համար։