Վանաձորում հրազենային վնասվածքներով հոսպիտալացված երիտասարդը վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է
Հրազենային վնասվածքներով այսօր ժամը 00։15-ի սահմաններում Վանաձորի բուժկենտրոն ընդունված երիտասարդը վիրահատվել է, կատարվել` թորակոտոմիա (կրծքավանդակի հատում), հեռացվել է գնդակը և կատարվել թոքի կարում:
Tert.am-ին նման մանրամասներ հայտնեց «Վանաձոր» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Աբովյանը:
Հաղորդել էինք, որ Վանաձորի ԲԿ-ից դեկտեմբերի 16-ին, ժամը 00.15 Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգել են` տեղեկացնելով, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ` 1989 թվականին ծնված: Երիտասարդի մոտ, ըստ ԲԿ-ի գլխավոր բժշկի, կա որոշակի դրական տեղաշարժ:










